Թուրքիայի Մարդին նահանգի Սավուրի շրջանում ապրիլի 15-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով սպանվել է 4 թուրք զինվորական։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մարդին նահանգի Սավուրի շրջանի ճանապարհով անցնող զինվորական մեքենան պայթեցվել է ճանապարհին նախօրոք տեղադրված ռումբի միջոցով։
Պայթյունի հետեւանքով սպանվել են մեքենայի մեջ գտնվող 4 զինվորական, վիրավորվել՝ 2-ը։
Դեպքի վայր մեկնած անվտանգության ուժերը որոնողական աշխատանքներ են սկսել պայթյունը կազմակերպած քուրդ զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ։





























