Դերասան Հարություն Մովսիսյանը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանում է ֆործող քաղաքապետ Արամ Դանիելյանի թեկնածությունը: Մովսիսյանն այսօր՝ ապրիլի 15-ին ելույթ է ունեցել Արամ Դանիելյանի կողմնակիցների հանհավաքում։
«Ես ուղղակի ուզում եմ մի, այսպես ասած, գաղտնիք բացել. ես Արամի հետ ընկերներ ենք վաղուց, բայց երբեք շահադիտական չի եղել մեր ընկերությունը: Մենք եղբայրներ ենք եղել, ես գիտեմ ծագումը Արամի՝ ինչ ընտանիքում է ծնվել, ես ճանաչում եմ նրան, ես գիտեմ՝ նա արդարության կողմնակից տղա է, նա շատ լավ ճանաչում է մարդկանց, հավասարակշռված մարդ է»,- ասել է դերասանը:
Ըստ Հարություն Մովսիսյանի, Արամ Դանիելյանն ունի ծրագրեր, նա ունի շատ, ուրեմն, պրոյեկտներ, նախագծեր ավելի բարեկեցիկ դարձնելու համար Հրազդանի կյանքը: «Այսօր դուք բոլորդ գիտեք՝ մենք, աշխարհը լավ վիճակում չի, խառնաշփոթ ա աշխարհում: Չեմ ուզում հիմա դասախոսություն կարդամ՝ դուք ինձնից խելացի եք: Ցանկանում եմ բոլորիդ խելամտություն, հավասարակշռվածություն, եւ Հրազդանի պատիվը պահեք, մնաք Դանիելյանի կողքը»,- նշել է դերասանը։
Նշենք, որ համայնքի ղեկավարի ընտրությունները Հրազդանում կկայանան ապրիլի 17-ին: Առաջադրված են Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Արթուր Միսակյանը:





























