Ուրալցի գյուղացի Վլադիմիր Մելնիչենկոն, որն «ուղիղ գծի» ժամանակ Վլադիմիր Պուտինին հարցրել էր գյուղերում դպրոցների, հիվանդանոցների ու մանկապարտեզների մոտելուտ մեծաքանակ կրճատումների մասին, պատմել է, որ միջոցառումը անցնում էր նախապես ծրագրված սցենարով:

«Իմ բախտը բերեց, ոչ մի նախադրյալ չկար, որ ինձ թույլ կտան հարց ուղղել նախագահին: Ուղիղ գծից առաջ երկու օր փորձ էին անում: Որոշում, թե ով որտեղ պետք է նստի: Ստուդիայում բարձրախոսներով քայլող աղջիկների մոտ գրանվցած էր, թե ում պետք է նրանք մոտենան: Ես այնտեղ նստած էի որպես դեկորացիա ...Եթե ես չբղավեի՝ «խոսք տվեք գյուղին», հասկանալի է, որ ոչ ոք ինձ խոսափողը չէր մոտեցնի»,- պատմել է Մելնիչենկոն:

Գյուղացին նաեւ նշել է, որ չնայած ուղիղ գիծը ծրագրված էր, Վլադիմիր Պուտինը երբեմն ինքն էր ընտրում հարցեր վազող տողից՝ անհարմար դրության մեջ դնելով հաղորդավարներին, հայտնում է 66.ru–ն: