Անկարայի նահանգի Գելբաշիի շրջանի դատարանը հաստատել է Թուրքիայի հեռահաղորդակցության եւ կապի վարչության որոշումը` երկրի տարածքում արգելափակելու մուտքը մի շարք կայքերի, այդ թվում` ռուսաստանյան   Sputnik գործակալության կայքին:

Anadolu-ի տվյալներով, Sputnik-ի կայքից բացի, փակվել է Dicle լրատվական գործակալության կայքը, ինչպես նաեւ մի շարք բլոգներ Twitter-ում: Համապատասխան պահանջով գերատեսչությանն է դիմել  Թուրքիայի կառավարությանը կից անվտանգության հարցերով գլխավոր վարչությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Sputnik գործակալության կայքը Թուրքիայում արգելափակվել է ապրիլի 14-ին: