Ապրիլի 15-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Նորք-Մարաշում գտնվող հոգեբուժարանի պատի տակ զենք եւ փամփուշտներ է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը «Նորք» հոգեբուժական կլինիկայի հարակից տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է կարճեցված փողով, ողորկափող որսորդական հրացան, «ԱԿ» ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտով եւ 7.62 մմ տ/չ 34 փամփուշտ:

Կատարվում է հետաքննություն: