Հայաստանից 2015-ին արտահանված խոշորագույն ապրանքը, պարզվել է, պղնձի խտանյութն է: Այդ մասին ասված է արտաքին առեւտրի վերաբերյալ վիճակագրական տվյալներում, որը հրապարակել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն:
Հայաստանում գործող լեռնահանքային կոմբինատները մեծացրել են արդյունահանումը` փոխհատուցելու պղնձի գների անկումը: Եթե 2015-ի ապրիլ-մայիսին Լոնդոնի մետաղների բորսայում (LME) այն արժեր տոննայի դիմաց ավելի քան 6 հազար դոլար, 2015-ի վերջին` ընդամենը 4 640 դոլար (այժմ համարյա նույնքան է):
Համապատասխանաբար, եթե 2014-ին խտանյութի արտահանման միջին գինը տոննայի դիմաց 1 274 դոլար էր կազմում, 2015-ին 1 024 դոլար է: Այս անկումը փոխհատուցելու համար կոմբինատներն ավելացրել են արդյունահանումը եւ արտահանումը. եթե 2015-ին արտահանումը կազմել է մոտավորապես 235,9 մլն դոլար, 2015-ին` 316,6 մլն դոլար:
Կոնցեռնի խոշորագույն գնորդը Չինաստանն է (արժեքի մոտ 44 տոկոսը), հետո` Բուլղարիան (25 տոկոս), Վրաստանը (14 տոկոս), Ռումինիան (12 տոկոս):
Նշենք, որ Չինաստանը 2014-ից ի վեր է խոշորագույն գնորդ դարձել, մինչ այդ Հայաստանից խտանյութի հիմնական մասը մատակարարվում էր բուլղարական Պիրդոպ ք.-ի` մետաղաձուլարան, որը պատկանում էր գերմանական Aurubis ընկերությանը: Վրաստան մատակարարումները վերաարտահանման բնույթ են կրում, որովհետեւ պղնձի խտանյութն այնտեղ չի վերամշակվում:




























