Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 5-րդ տուրից հետո «Վալենսիան» վերադարձրեց առաջին տեղը` 2:0 հաշվով պարտության մատնելով «Սպորտինգին» եւ վաստակելով 13 միավոր: Մեկ միավոր քիչ ունի «Բարսելոնան», որն այս տուրում 3:1 հաշվով հաղթեց «Աթլետիկին»:
«Ռեալը» չկարողացավ գնդակ խփել «Լեւանտեին»` 0:0 եւ 11 միավորով երրորդ տեղում է: Հերթական անակնկալը մատուցեց Պրիմերայի նորեկ «Էրկուլեսը», որը 2:0 հաշվով հաղթեց «Սեւիլիային»:





























