Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են մի տղամարդու, որը սիրելի կնոջ ձեռքը որոշել էր խնդրել ծաղիկներով եւ կացինով:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Տղամարդը ծաղկեփնջով եւ կացինով մտել էր հագուստի խանութ, որտեղ նա հույս ուներ տեսնել ծանոթուհուն, որին 10 տարի չէր տեսել:
«Սակայն խանութում անծանոթ կին է եղել, ինչը զայրացրել է տղամարդուն: Նա սկսել է թափահարել կացինը եւ պահանջել զանգել իր սիրելիին»,- հայտնել են ոստիկանությունից, փոխանցում է «Ֆոնատկա»-ն:
Կինը, որի պատճառով տեղի էր ունեցել միջադեպը, ոստիկանությանը պատմել է, որ Պավել անունով տղամարդուն տեսել է կյանքում մեկ անգամ 10 տարի առաջ: Պավելը պարբերաբար նամակներ էր գրում, իսկ մի քանի շաբաթ առաջ սեր էր խոստովանել եւ խոստացել էր, որ մերժելու դեպքում կսպանի նրան, հետո ինքնասպան կլինի:





























