Առնվազն 3 մարդ զոհվել է, եւս 35-ը վնասվածքներ է ստացել Թուրքիայում տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում: Դեպքը տեղի է ունեցել թուրքական Շանլըուրֆա քաղաքում, հաղորդում է Cihan գործակալությունը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` ավտոբուսը տեղափոխելիս է եղել իրանցի ուղեւորների:




























