ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ կապի» ժամանակ անձամբ է աշխատում հարցերի հետ, կապ է հաստատում գործակալությունների ղեկավարների եւ նախարարների հետ, որպեսզի ճշտի, թե կոնկրետ ոլորտում գործերն ինչպես են: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Դա այդպես թարմացնում է իր տեղեկություններն այն մասին, թե ինչ է կատարվում երկրում այդ պահին»,- պարզաբանել է նա, փոխանցում է Vesti-ն:

Պեսկովը նաեւ նշել է, որ չի հանդիպել այնպիսի հարցերի, որոնցից Պուտինը կվախենար: «Նա միշտ պատրաստ է սուր հարցերի», ասել է Պեսկովը