Ապրիլի 16-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է նույնը:
Որոշ հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը, իսկ հյուսիսարևելյան՝ (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 մմ-անոց ականանետ (3 արկ):
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում պահպանել են կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը և պատասխան քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:





























