Հայաստանի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն ու Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինայը այսօր` ապրիլի 17-ին,մեկնել են Արցախ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է պատգամավորի ֆեյսբուքյան էջից:

«Արցախի ճանապարհին Արարատը գրավեց իր բացառիկ գեղեցիկ տեսարանով։

Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինայի հետ դեպի Ստեփանակերտ»,-գրել է պատգամավորը: