Թալինում քաղաքապետի ընտրություններն ընթանում են բնականոն հունով, ընդհանուր առմամբ, ընտրախախտումներ չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թալինում քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը:

«Մանր-մունր, մեկ-երկու ահազանգ եղել է խախտումների վերաբերյալ, բայց առանձնապես լուրջ բան չկա: Քվեարկել եմ հանուն լավ օրվա, որ կարողանանք բարեփոխումներ անել, որ արդարություն լինի, լավ քաղաք ունենանք»,-ասաց նա:

Նշենք, որ Թալինում քաղաքապետի պաշտոնին են հավակնում գործող քաղաքապետ  ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը: