Թալինում քաղաքապետի «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանի հայտարարությունը, թե քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Սարգիս Արամյանը ընտրողներին գումար է բաժանել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Արամյանի նախընտրական շտաբի պետ Ժորա Գրիգորյանը` նշելով, որ :
«Ես որ նման բան չեմ լսել, եթե տեսել են, թող ապացույցներ ներկայացնեն կամ էլ դիմեն համապատասխան մարմիններին, դրա համար կա ոստիկանություն, թող դիմեն»,-ասաց նա:
Նշենք, որ Թալինում քաղաքապետի պաշտոնին են հավակնում գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը:





























