Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը այսօր` ապրիլի 17-ին, քվեարկեց «ժողովրդի համար»: Թիվ 25/14 ընտրական տեղամասում  քվեարկելուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը հավատում է, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի:

«Հաղթելու ա ժողովուրդը, իհարկե բարձր եմ գնահատում իմ հաղթելու հավանականությունը, ժողովրդի համար ես տարիներ շարունակ ծառայել եմ եւ չեմ կասկածում, որ ժողովուրդը իր գնահատականը կտա: Մարդիկ այսօր ավելի լավ են պատկերացնում, թե ինչ է կատարվում` ձայնը ժողովրդից կլինի, ժպիտն էլ ինձնից, որ հրազդանցին միշտ ժպտա»,-ասաց նա:

Թե այսօվա ընթացքում ինչ ընտրախախտումներ են արձանագրվել, Սասուն Միքայելյանը նշեց, որ տեղյակ չէ, ավելի լավ իր շտաբը կպատասխանի. «Փաստ է, որ հիմա էլ են ընտրակաշառք բաժանում, շենքերից, մեքենաների միջից, կամ էլ ասում են` գնացեք ընտրեք, եկեք կտանք: Այս ամենը արձանագրվում է»:

Նշենք, որ ընտրկան տեղամաս այցելելուց առաջ Սասուն Միքայելյանը թոռան հետ մտավ եկեղեցի եւ մոմ վառեց։

Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը։