Սպիտակի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Վանիկ Ասատրյանը քվեարկել է հանուն «քաղաքի բարեկեցության»: Այս մասին այսօր` ապրիլի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ չի ցանկանում համեմատել իր ու մրցակցի շանսերը:

«Շանսերը ժողովուրդը կգնահատի, ժողովուրդն ա ընտրում: Ընտրվելու դեպքում առաջինը պետք է զբաղվեմ  բնակարանները կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծմամբ»,-ասաց նա:

Հարցին`  ինչպես է գնահատում գործող քաղաքապետի աշխատանքը, նա պատասխանեց. «Քանի որ Վանաձորում եմ աշխատել, այդքան էլ չեմ շփվել, բայց գնահատականս ես տվել եմ իմ նախընտրական քարոզչության ժամանակ: Իմ գնահատականը՝ եթե լավը լիներ, եթե իմանայի որ նորմալ ա գնում իմ թողած աշխատանքների շարունակությունը, ես թեկնածությունս չէի դնի»:

Վանիկ Սահակյանը նշեց, որ չընտրվելու դեպքում կզբաղվի իր աշխատանքով. «Ես իմ աշխատանքն ունեմ, իմ բիզնեսը»:

Նշենք, որ Սպիտակում քաղաքապետի թեկնածուները երկուսն էլ գործող Հանրապետական կուսակցությունից են ՝ գործող համայնքապետ Գագիկ Սահակյանը եւ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: Գագիկ Սահակյանը ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի եղբայրն է։