Սպիտակի քաղաքապետի ընտրություններին, ժամը 14-ի դրությամբ 13278 ընտրողից քվեարկել է 4874-ը, կամ ընտրողների 36%-ը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Նշենք, որ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում այսօր՝ ապրիլի 17-ին, վաղ առավոտից ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Սպիտակում քաղաքապետի թեկնածուները երկուսն էլ գործող Հանրապետական կուսակցությունից են ՝ գործող համայնքապետ Գագիկ Սահակյանը եւ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: Գագիկ Սահակյանը ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի եղբայրն է։





























