Արագածոտնի մարզի Թալին քաղաքում այսօր` ապրիլի 17-ին, ժամը 17:00-ի դրությամբ քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 2526 ընտրող կամ ընտրողների 47 տոկոսը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը:
«Այս պահի դրությամբ մենք որեւէ բողոք, դիմում չենք ստացել»,- ասաց Հովհաննես Ասատրյանը:
Նշենք, որ Թալինում քաղաքապետի պաշտոնին են հավակնում գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը:





























