Հարավկորեական Hyundai ավտոմեքենաշինական ընկերությունը հետ է կանչում թերություն ունեցող Sonata մակնիշի 139,5 հազար սեդան: Թերությունը ինժեներները հայտնաբերել են ղեկի կառավարման համակարգում: Փորձագետները պարզել են, որ այդ անսարքությունը կարող է հանգեցնել ղեկի կառավարման հիդրոուժեղացուցիչի խափանման եւ վթարի պատճառ դառնալ:

Hyundai ընկերությունն ԱՄՆ իշխանություններին հայտնել է, որ հետկանչը կվերաբերի Hyundai Sonata մեքենաներին, որոնք արտադրվել են 2009-ի սեպտեմբերից մինչեւ 2010-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Hyundai-ի ռուսական դիլերները սկսել են Sonata մոդելները թարմացնելու պատվերներ ընդունել: Բիզնես-սեդանների 6-րդ սերունդը Ռուսաստանում վաճառվում է 900 հազար ռուբլով (շուրջ 10,5 մլն դրամ), հաղորդում է Autonews-ը: