Նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիները Գերմանիայում հիվանդներին անօրինական խնամելու արդյունքում ավելի քան մեկ միլիարդ եվրո են վաստակել: Ըստ Deutsche Welle-ի, այս մասին են վկայում Քրեական գործերի դաշնային գերատեսչության հետաքննության արդյունքները:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Գերմանիայում հիվանդներին խնամելը, այսպես կոչված, «ռուսական մաֆիայի» գործունեության հիմնական ոլորտն է:

Հետխորհրդային պետությունների քաղաքացիները հիվանդների եւ հաշմանդամների ամբուլատոր խնամքի ծառայություններ են ստեղծել, որոնց օգնությամբ խաբել են Գերմանիայի հիվանդանոցային, ապահովագրական եւ սոցիալական ծառայություններին:

Մշտական խնամքի կարիք ունեցող հիվանդների միջոցով կազմակերպությունն անօրինական ծառայությունների համար ամսական մինչեւ 15 հազար եվրո է աշխատել:

Հետաքննությունը շուրջ 6 ամիս է տեւել: