Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը առաջատար դիրքերում է, երկրորդ տեղում Սասուն Միքայելյանն է:
Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը NEWS.am-ին հայտնել է մի քանի ընտրատեղամասի արդյունքները, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
25/6. 235` Արամ Դանիելյան, 120` Սասուն Միքայելյան, 12` Արթուր Միսակյան
25/10. 424` Արամ Դանիելյան, 260` Սասուն Միքայելյան, 47` Արթուր Միսակյան
25/7 Արամ Դանիելյան՝ 351, Արթուր Միսակյան ՝ 69, Սասուն Միքայելյան՝ 420։
Նշենք, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ընտրություններին մասնակցել է 24.911 ընտրող կամ ընտրողների 56. 21 տոկոսը: Հիշեցնենք, որ այս համայնքում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 44 հազար 320:
Բացի այդ, ըստ առցանց realelections.am կայքի, քվեաթերթիկների ոչ պաշտոնական հաշվարկի արդյունքում Արամ Դանիելյանն ստացել է 11 928 ձայն, Սասուն Միքայելյանը՝ 10012 ձայն, իսկ Արթուր Միսակյանը՝ 1185 ձայն, անվավեր՝ 820 ձայն։
Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը:





























