Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանը: նա ստացել է 12 510 ձայն (50,3 տոկոս): Նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն ստացել է 10 267 ձայն (42 տոկոս), իսկ «Հայկական վերածնունդի» թեկնածու Արթուր Միսակյանը՝ 1237 ձայն (5 տոկոս): Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Անվավեր է ճանաչվել 813 քվեաթերթիկ:

Նշենք, որ 44 338 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 24 861 ընտրող: Այսինքն մասնակցությունը կազմել է 56 տոկոս:

Հիշեցնենք, որ Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը: