Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 23-ամյա աղջիկը հաղորդում էր տվել, որ թիվ 43 երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որում եղել է գումար, նույնականացման քարտ, բանկային քարտեր, աղոթագիրք, հեռախոսի քարտ, նկարներ, վճարման անդորրագրեր եւ այցեքարտեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա Լեւոն Ա.-ն, որն Ազատության պողոտայի եւ Ա. Ահարոնյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: