61-ամյա Գագիկ Ղ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ գողացել են Մալիշկա գյուղի իր հողամասի ոռոգման ջրագծի մետաղյա խողովակները` 110 մ երկարությամբ` պատճառելով 85.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խողովակները կտրելու միջոցով ապամոնտաժել եւ գողացել է 35-ամյա Գարեգին Ի.-ն:

Գարեգին Ի.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: