Վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանը եւ Ադրբեջանը կարծիքներ են փոխանակել, ինչը խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված սրացել է լարվածությունը 2 երկրների միջեւ։ Այս մասին գրում է ֆրանսիական Figaro պարբերականը։

«Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանն իրենից սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի «խաղաղության եւ անվտանգության համար»։

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն  էլ սեպտեմբերի 23-ին Հայաստանի իշխանություններին մեղադրել է  Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ»-գրում է պարբերականը։

«Վերջին ամիսներին շատացել են հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ բախումները Լեռնային Ղարաբաղում, եւ տարվա սկզբից մինչ օրս երկու կողմից էլ սպանվել է նվազագույնը 17 զինվոր, իսկ մինչեւ օգոստոս ամսվա վերջ` 6 զինվոր» հաղորդում է Figaro պարբերականը։