Ֆերոմոլիբդենի արտահանման շահույթը կտրուկ կրճատվել է: Այս մասին ասվում է Հայաստանի արտաքին առեւտրի վիճտվյալներում, որոնք հրապարակել է Պետեկամուտների հանձնաժողովը ( տվյալները ֆերոձուլվածքների մասին են, դրանցից Հայաստանում խոշոր ծավալներով արտադրվում է միայն ֆերոմոլիբդենը):

Նշենք, որ 2014-ի կեսերին Լոնդոնի մետաղների բորսայում մոլիբդենի գինը կազմել է տոննայի համար 30 հազար դոլար, իսկ հետո սկսել է կտրուկ նվազել ու 2015-ի հոկտեմբերին հասել ռեկորդային 10 200 դոլարի ( հիմա մոտավորապես 12 հազար դոլար է):

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Համապատասխանաբար, չնայած 2015-ին Հայաաստանից արտահանման ֆիզիկական ծավալը ընդամենը 14 տոկոսով է կրճատվել՝ 6.5 հազար տոննայից դառնալով 5.6 հազար տոննա, բայց շահույթը կրկնակի է նվազել ( 49 տոկոսով, հասնելով 55.5 մլն դոլարի)

Հիմնական շուկաներն են մնում Նիդեռլանդները (34.6 մլն դոլար), ու Գերմանիան (20 .1 մլն դոլար): 2015-ին ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ոչ մեծածավալ մատակարարումներ են սկսվել նաեւ դեպի ռուսական շուկա ( 817 հազար դոլար):