Ընտրակաշառք տվողն էլ է ժողովուրդ համարվում, վերցնողն էլ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Կարծում եմ` էստեղ պետք չի մեղադրել, ուղղակի պետք է այդ ամեն ինչը չիրականացնել»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Հարցին , թե կարո՞ղ է հայտարարել, որ իշխանության շուրջ համախմբման կոչերը վերաբերում են միայն արտաքին վտանգներին, որը կապ չունի ներքին խնդիրների հետ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Արտաքին հարցերում միշտ համախմբվում ենք, իսկ ներքինում, քանի որ ունենք խորացված ժողովրդավարություն, բոլոր այն տեղերում, որտեղ կա ժողովրդավարության էլեմենտներ, ուրեմն էնտեղ ընտրությունների ժամանակ չեն կարող լինել միասնական»,-ասաց ՀՀԿ-ականը:

Ըստ նրա խախտումները թույլ տված անձինք պետք է պատժվեն: «Իշխանությունն ամեն ինչի համար պատասխանատու է. եթե որեւէ ընտրության ժամանակ տեղի են ունենում խախտումներ եւ դա արձանագրված է, ուրեմն կան համապատասխան մարմիններ, որոնք կզբաղվեն այդ խնդիրներով, պետք է դիմել այդ կառույցներին»,-ասաց Ավետիսյանը: