Սիդնեյի հայ համայնքն ապրիլի 24-ին քաղաքի կենտրոնում արդարության քայլերթ կանցկացնի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
Երթին կմասնակցեն Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականներ, ինչպես նաեւ քաղաքական, մշակութային, մարդասիրական կազմակերպություններ, շարքային հայեր: Ցուցարարները կհավաքվեն Սիդնեյի Հայդ Պարկում, այնուհետեւ կանցնեն քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով՝ Մաքուայրի սթրիթով: Ոստիկանները մասնակիորեն կփակեն այն:
Ցուցարարները նաեւ ծաղկեպսակ կդնեն Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի շենքի առջեւ տեղադրված խաչքարի մոտ: Այն տեղադրվել է 1997 թվականին՝ ի հիշատակ մարդկության դեմ իրագործված հանցագործության զոհերի:
«Մինչ Ղարաբաղը հետ է մղում Ադրբեջանի հարձակումը, մեր համայնքը պետք է հավաքվի եւ համերաշխություն հայտնի հայրենիքում ապրող իր հայրենակիցներին»,- ասված է կազմակերպիչների հայտարարությունում:





























