Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 63-ամյա Ս. Ա.-ին դուրս են բերել ձորից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային՝ վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ:





























