Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 11.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի գյուղամիջյան ճանապարհի վերջնամասում ժամը 00.00-ի սահմաններում տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել հողի սահք (մոտ 100քմ), որի հետեւանքով հանդամաս տանող գյուղամիջյան ճանապարհը ամբողջովին փակվել է. առկա է շրջանցիկ ճանապարհ: