Նավթի պաշարները Ռուսաստանին կբավականացնեն 20 տարի։ Այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչ վերաբերում է պաշարներին, դրանք մշտապես համալրվում են։ Անցյալ տարի պաշարները 720 մլն տոննայով մեծացել են, ընդ որում արդյունահանվել է 534 մլն տոննա, այսինքն՝ պաշարները վերարտադրվում են, հաշվեկշռին դրվում է ավելի շատ, քան արդյունահանվում է։ Այսօրվա դրությամբ մենք ավելի քան 20 տարվա պաշար ունենք»,- ասել է նախարարը։
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի կտրուկ նվազել են այն բանից հետո, երբ արդյունահանող երկրները կիրակի Դոհայի հանդիպման արդյունքում չկարողացան պայմանավորվել արդյունահանման սառեցման վերաբերյալ: Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսներն էժանանացել են 4,22 տոկոսով, մինչեւ մեկ բարելի դիմաց 41,27 դոլար, WTI ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսները` 4,58 տոկոսով, մինչեւ մեկ բարելի դիմաց 39,80 դոլար:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
ՕՊԵԿ-ի մի շարք երկրներ, նախ եւ առաջ Սաուդյան Արաբիան, Դոհայի հանդիպմանն անսպասելիորեն սկսեցին պնդել, որ արդյունահանման սառեցման համաձայնագրին երկրների ավելի լայն շրջանակ մասնակցի, մասնավորապես` ՕՊԵԿ-ի բոլոր երկրները:
Բանակցություններին Սաուդյան Արաբիան կոշտ դիրքորոշում որդեգրեց եւ հրաժարվեց աջակցել որեւէ համաձայնագրի, առանց Իրանի մասնակցության: Իրանն իր հերթին հայտնեց նավթի արդյունահանումը սառեցումը քննարկելու պատրաստակամության մասին միայն նախապատժամիջոցային մակարդակ դուրս գալուց` օրական 4 մլն բարելի մակարդակի հասնելուց հետո եւ ներկա չէր Դոհայի հանդիպմանը:




























