2015-ին Հայաստանն ավելի շատ շահույթ է ստացել ոսկի պարունակող ձուլվածքների արտահանումից: Այս մասին ասվում է հանրապետության արտաքին առեւտրի վիճտվյալներում, որոնք հրապարակել է Պետեկամուտների հանձնաժողովը:
Հանրապետությունից արտահանվում է ոսկի պարունակող «Դորե» ձուլվածքը, որից արտասահմանում մաքուր ոսկի են ստանում: Դրա արտահանումը ֆիզիկական ծավալներով նվազել է՝ 3620 կգ-ից հասնելով 2824 կգ-ի, բայց դրանից ստացված շահույթը աճել է՝ 81.9 մլն դոլարից 96.9 մլն դոլարի:
Հարգելի պարտադիր
ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի
տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նկատենք, որ այդ նույն ժամանակահատվածում՝ 2014-2015թթ, ոսկու համաշխարհային գները չեն աճել, հակառակը՝ նվազել են. Եթե 2014-ի սկզբին Նյու Յորքի բորսայում մեկ ունցիայի գինը գրեթե 1400 դոլար էր, ապա դրանից հետո գինը սկսել է նվազել (չհաշված կարճատեւ բարձրացումների), ու 2015-ի վերջին հասել 1100 դոլարի: Դրա հետ մեկտեղ 2015-ին հայաստանյան արտահանողներին հաջողվել է ավելի բարձր գներով արտահանում ապահովել, քան առաջ:
Նշված ձուլվածքները գրեթե ամբողջովին արտահանվում է Կանադա ( 2015-ին ընդհանուր 96.941 մլն դոլարից 96.912 դոլարը):




























