2015 թվականին ոսկյա զարդերի արտահանումից ստացված ընդհանուր շահույթը նվազել է, բայց կտրուկ աճել է դրանց միջին գինը: Այս մասին ասված է Հայաստանի ՊԵԿ հրապարակած արտաքին առեւտրի մասին վիճակագրական տվյալներում:
Այսպես, եթե 2014 թվականին հանրապետությունից 6 տոննա 76 կգ ոսկյա զարդ է արտահանվել՝ ընդհանուր շուրջ 23.5 մլն դոլար արժողությամբ, ապա 2015-ին՝ ընդամենը 824 կգ, բայց շուրջ 18.7 մլն դոլարի: Այլ կերպ ասած՝ մեկ կիլոգրամի արժեքը 3.9 հազար դոլարից հասել է 22.6 հազարի:
Դա կարող է կապված լինել արծաթե զարդերի արտադրության հնարավոր կրճատման հետ. 2015 թվականին հանրապետությունում արծաթի ներկրումը կրճատվել է (նյութի, այլ ոչ պատրաստի արտադրանքի): Հետեւաբար՝ հայ ոսկերիչները կարող էին սկսել աշխատել ոսկով: Միաժամանակ, կրճատվել է նաեւ ոսկու ներկրումը՝ 3553-ից հասնելով 635 կգ-ի:
Ամենամեծ շուկաները շարունակում են մնալ Թուրքմենստանն ու ԱՄԷ-ն (համապատասխանաբար՝ 9.7 մլն եւ 3.8 մլն դոլար): Միաժամանակ, Արաբական Միացյալ էմիրություններ արտահանումը կրճատվել է 20%-ով: Կտրուկ նվազել է նաեւ երկու այլ կարեւոր շուկաներ արտահանումը՝ Ռուսաստան (2 անգամ՝ մինչեւ 1 մլն դոլար) եւ Թայլանդ (գրեթե 2 անգամ՝ մինչեւ 392 հազար դոլար): Ղազախստան արտահանումը կրճատվել է ավելի պակաս չափով՝ 14%-ով՝ մինչեւ 1.4 մլն դոլար, իսկ Բելառուս արտահանումը կազմել է 439 հազար դոլար (փոքր-ինչ աճել է):
Երեք անգամ աճել է Թուրքիա արտահանում՝ 100 հազար դոլարից հասնելով 307 հազարի: Եվս մեկ կարեւոր շուկա է ԱՄՆ-ն՝ 556 հազար դոլարով (2014 թվականի համեմատ՝ փոքր-ինչ պակաս):





























