Թբիլիսիում Վրաստանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Հայաստանի երեք քաղաքացու եւ Վրաստանի երեք քաղաքացու են ձերբակալել ռադիոակտիվ նյութերի անօրինական ձեռքբերման եւ իրացման մեղադրանքով, հայտնում է  «Նովոստի Գրուզիան»

Հետաքննության տվյալների համաձայն, ձերբակալվածները պատրաստվում էին Ուրան-238 նյութը Թբիլիսիում վաճառել ԱՄՆ-ի  200 մլն դոլարով:  Գործարանային արտադրության տեղափոխման կոնտեյները Ուրան 238 միջուկային նյութով առգրավվել է հանցագործության մասնակիցներից մեկի տնից: 

Թբիլիսիի քաղաքային դատարանն ապրիլի 16-ին մեղադրյալներին արդեն կալանքի է առել, մինչեւ հետաքննության ավարտը:   

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 230 հոդվածի համաձայն  (միջուկային նյութի կամ սարքավորումների, ռադիոակտիվ մնացորդների, ռադիոակտիվ նյութերի անօրինական օգտագործում), ինչի համար հինգից տասը տարվա ազատազրկում է նախատեսված: