ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Սիրիայում ահաբեկիչներին շարունակում են սնուցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք մեր ամերիկացի գործընկերներին հարց ենք դրել թուրք-սիրական սահմանը փակելու մասին։ Դա հին խնդիր է, այն բոլորին լավ հայտնի է, բայց ահաբեկիչների սնուցումը շարունակվում է, թեպետ ավելի քիչ»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ Թուրքիան չի հրաժարվում Սիրիայում իրավիճակին ուժով միջամտելու փորձերից։