ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11-15.04.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 730.0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում եւ հաշվարկվել 409.5  հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազարդրամի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 130.5  հազարդրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի հայտնաբերած  ապօրինի հատված ծառերի համար  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 207.0 հազարդրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Հարուցվել է վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազարդրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար    Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0  հազարդրամի  վարչական տուգանքի  որոշում: 

Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0  հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազարդր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 72.0  հազարդր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար 

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան  ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  3  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:   Առգրավված 25.2կգ կենդանի  խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել  Սեւանա լիճ:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0 հազարդրամի վարչական տուգանքի որոշում: Երեւանի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում առգրավվել է 14.0կգ /31 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.1 մլն դրամ: