ԱՄՆ-ը պիտի ուշքի բերի իր թուրք գործընկերներին, որոնք մինչ այժմ արգելափակում են քրդերի մասնակցությունը միջսիրիական բանակցություններին: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Այստեղ (Ժնեւում միջսիրիական բանակցություններին) այժմ գլխավոր խնդիրը, արդեն ոչ մի գաղտնիք չկա, մենք այդ մասին միշտ ասում ենք, ընդդիմադիր պատվիրակության իրոք ներկայացուցչական բնույթի ապահովումն է: Դա մեր ամերիկացի գործընկերների առումով ենթադրում է ուշքի բերել իրենց թուրք դաշնակիցներին, որոնք առաջվա նման միանձնյա արգելափակում են Սիրիական քրդերի ժողովրդական միություն կուսակցության մասնակցությունը բանակցություններին», — ասել է նա լրագրողներին ՌՀՉ-ի (Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) նիստի ավարտին: 

Լավրովի խոսքով, «դա նաեւ ենթադրում է… ուղղակի, ոչ միջնորդավորված երկխոսության սկիզբ կառավարության եւ ընդդիմության լիարժեք ներառական պատվիրակության միջեւ»: