10 ամսական Նատալի Բաբայանին, որի մոտ աչքի ցանցաթաղանթի նորագոյացություն եւ շերտազատում է հայտնաբերվել, գումարի բացակայության պատճառով նրան միայնակ մեծացնող մայրը չի կարողանում տեղաափոխել Մոսկվա` նրան բուժելու համար: NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը՝ Լուսինը Բաբայանը, նշեց, որ Մոսկվայի «Գելմգոլցի» անվան ակնաբուժական կլինիկայում երեխային հետազոտել են եւ ասել, որ  երեխայի աչքերը պահպանելու համար անհրաժեշտ է անցնել քիմիաթերապիայի 3 կուրս, սակայն, գումարի բացակայության պատճառով արդեն մի քանի ամիս է՝ անհրաժեշտ գումարը չի հավաքվում, իսկ երեխայի բուժօգնությունն անընդհատ հետաձգվում է:

«Անհրաժեշտ բուժօգնության ուշացման հետեւանքով  երեխայի աջ աչքն արդեն մեծացել է, աչքերից արդեն զգացվում է, որ պրոբլեմ ունի: Մոսկվայում հաստատեցին, որ  երեխայի մոտ աչքի ցանցաթաղանթի նորագոյացություն է: Բժիշկներն ասացին, որ նրան անհապաղ բուժօգնություն է հարկավոր, բայց չեմ կարողանում գումար գտնել նրա բուժման համար:ինձ ասել են, որ Գերմանիայումնույնպես կարող են բուժել, բայց այնտեղ անհասանելի գումարների մասին է խոսվում»,-ասաց տիկին լուսինեն:

Նշենք, որ Լուսինեն  միայնակ է մեծացնում երեխային եւ Մոսկվայում փոքրիկի բուժման համար անհրաժեշտ գումար չունի, նա ֆինանսական մեծ խնդրի առջեւ է կանգնած:

Ավելի վաղ Լուսինե Բաբայանը NEWS.am-ին պատմել էր, որ երեխան ծնվել է դեղնած ու 10 օր շարունակ մնացել է ֆոտոթերապիայի տակ՝ բժիշկների հսկողությամբ: Ավելի ուշ բժիշկները փոքրիկին դուրս են գրել հիվանդանոցից՝ ասելով, որ լիովին առողջ է:

Սակայն, հետազոտություններից պարզվել է, որ փոքրիկի մոտ կա աչքի ցանցաթաղանթի նորագոյացություն և շերտազատում, հայ մասնագետները նրան խորհուրդ են տվել երեխային անհապաղ տեղափոխել Մոսկվայի «Գելմգոլցի» անվան ակնաբուժական կլինիկա:

Նշենք, որ Լուսինեն միայնակ է եւ իր խնամքի տակ ունի 2 անչափահաս երեխա՝ 1 տարեկան եւ 10 ամսական:

Երեխային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Նատալիի մայրիկի՝ Լուսինե Ռոբերտի Բաբայանի անունով ՎՏԲ բանկում բացված հաշվեհամարներին

16056021100700 /ՀՀ դրամ/,

16056021100701 /ԱՄՆ դոլար/,

16056021100702 /Եվրո/,

16056021100703 /ՌԴ ռուբլի/,

2140004569020100/ ARMENIA CJSC/

Նատալիի մայրիկի`Լուսինեի հեռախոսահամարներն են` +37499080802 կամ, +37495502731