Երուսաղեմում ավտոբուսի սրահում պայթյունի հետեւանքով առնվազն 20 մարդ է տուժել: Այդ մասին հայտնել են բժշկական ծառայությունների աշխատակիցները, հայտնում է The Jerusalem Post-ը:
Reuters-ը հաղորդում է, որ ոստիկանությունը դիտարկում է ահաբեկչական գործողության վարկածը:
Ներկայումս պայթյունի պատճառն անհայտ է: Տեղեկություն չկա նաեւ տեղի ունեցածի հետեւանքով հնարավոր զոհվածների մասին, հայտնում է Gazeta-ն:





























