Քիչ առաջ Կոտայքի մարզի Վանատուր գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ մարդկանց միջեւ։ Նախնական տեղեկություններով՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում վերընտրված Արամ Դանիելյանի կողմնակիցները այցելել են Վանատուր գյուղ եւ սկանդալ հրահրել երեկ տեղի ունեցած ընտրությունների հետ կապված։
Վանատուրում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, թե ահազանգ են ստացել, այս պահին ոստիկանության ծառայողները՝ մարզային վարչության պետի գլխավորությամբ, դեպքի վայրում են, հանգամանքները պարզվում են։





























