Երուսաղեմում ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառը ռումբն է: Ըստ Reuters-ի, այս մասին հայտարարել է քաղաքապետի մամուլի քարտուղար Նիր Բարկատը:

«Այն փոքր է եղել, բայց հաստատ ռումբ էր»,- Բարկատի խոսքերն է մեջբերում Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երուսաղեմում ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով շուրջ 20 մարդ է տուժել: