Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյունից զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը, հայտնում է «Փաժվոք» գործակալությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն հետախուզական ծառայության շենքի մոտ։
Երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։





























