Ուկրաինայում շարունակվում են Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումները։
Ուկրաինայի երգեհոնային եւ կամերային երաժշտության տանը ապրիլի 18-ին Ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կայացել է «Սրտի հիշողություն» խորագրով հուշ երեկո, գրում է Analitikaua-ն։
Ուկրաինայի հայերի միության, Հայաստանի դեսպանատան եւ Հայ առաքելական եկեղեցու Հայկական թեմի կողմից կազմակերպած երեկոյին հնչել են հայ, ուկրաինացի եւ համաշխարհային երաժշտության դասականների ստեղծագործությունները։
Միջոցառմանը ներկա են եղել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ժողովրդական պատգամավորներ, պաշտոնատար անձինք, հասարակական եւ քաղաքական գործիչներ, հոգեւորականներ, հայկական համայնքի ներկայցուցիչներ։





























