ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների խորհրդակցությունը արդյունավետ մեխանիզմ կլինի միջկառավարական համագործակցության համար եւ կամրապնդի Եվրասիա մայրցամաքի ժողովուրդների եւ երկրների միջեւ հետագա վստահությունը։
«Հույս ունեմ, որ ձեր ներկայացուցչական համաժողովը կհաստատվի որպես արդյունավետ մեխանիզմ միջկառավարական համագործակցության համար եւ կամրապնդի Եվրասիա մայրցամաքի ժողովուրդների եւ երկրների միջեւ հետագա վստահությունը»,- ասված է Պուտինի ուղերձում, որն ընթերցել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։
Նշենք, որ ապրիլի 19-ին Մոսկվայում ընթանում է Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների առաջին խորհրդակցությունը։ Նարիշկինն ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդակցությանը մասնակցելու է 19 երկիր։





























