Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 18-ին 265 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 352,530,400 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 4-18-ն ժամանակահատվածում  փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 3,140,474,363 դրամ՝  փոխանցված 3,935  անձանց կողմից:

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության  անունից,  իր խորին  շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է  ունենալու  Արցախի  անվտանգության  ապահովման  գործում:

Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր եւ արքաքարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը՝ ստորեւ.

http://minfin-nkr.am/?section=payameria/index

Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետեւյալ տվյալներով՝

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիեւյան փողոց 3, Երեւան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաեւ ֆինանսների նախարարության կայքում։