ՌԴ Էներգետիկայի նախարարությունը չի բացառում ընթացիկ տարում Ռուսաստանում նավթի արդյունահանման ավելացումը մինչեւ 540 մլն տ., լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Կիրիլլ Մոլոդցովը: 

«Ինչո՞ւ ոչ… Այսպես ասեմ. նման հնարավորություն կա: 540 մլն տոննան լիովին ռեալ է», — ասել է Մոլոդցովը` պատասխանելով երկրում նավթի արդյունահանման ավելացման   կանխատեսումը վերանայելու հնարավորության մասին հարցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:    

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ավելի վաղ ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ նախարարությունը 2016-ին եւ  2017-ին ՌԴ-ում նավթի արդյունահանում է կանխատեսում տարեկան   537 մլն տ-ի մակարդակում:

ՋԷՀ-ի ԿԴՎ-ի տվյալների համաձայն, 2015-ին ՌԴ-ում նավթի արդյունահանումն աճել է    1,4 տոկոսով, մինչեւ 534,081 մլն տ.: