Ֆրանսիայի հայերն ու եզդիները շատ սերտ հարաբերություններ են պահպանում եւ միասին են աշխատում: Այդ մասին ապրիլի 19-ի մամուլի ասուլիսին հայտնել է Ֆրանսիայի Եզդիների ֆեդերացիայի ղեկավար Թամար Մխոլին:
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք հայ ժողովրդի ընտրախավի հետ, որն ապրում է Եվրոպայում: Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ գիտենք, թե ինչ է պատահել ապրիլի 2 – 5-ին: Անկեղծ ասած, մենք շատ ենք անհանգստանում: Ես Հայաստանն իմ հայրենիքն եմ համարում, որովհետեւ մեր եզդիները դարից ավելի է` ապրում են այդ արեւային երկրում», - նշել է Մխոլին:





























