Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց թուրքական ՀԿ-ների ներկայացուցիչները հերթապահություն են սկսել։
Թուրքական Yeni Safak պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի տարբեր վայրերից Վաշինգտոն ժամանած թուրքերը Թուրքիայի դեսպանատան դիմաց տաղավար են տեղադրել ու ամրացրել Թուրքիայի դրոշները։ Նշվում է, որ թուրքերի հերթապահությունն ուղղված է ապրիլի 24-ի հետ կապված հայերի բողոքի ակցիաներից պաշտպանել Թուրքիայի դեսպանատունը։





























