Երեւանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվել են ապրիլին, զուգահեռաբար միացվել է նաեւ Երեւանի հազարավոր ցայտաղբյուրների ջրամատակարարումը:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ երեւանյան ջրախոս կոթողների հերթական վերագործարկումը Երեւանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» եւ «Երեւան ջուր» ընկերություններն  իրականացրել են ջրային կառույցների եւ ցայտաղբյուրների  ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներ: Ընկերությունները տարվա ընթացքում կիրականացնեն նաեւ դրանց շահագործումն ու ընթացիկ սպասարկումը: