Տարեսկզբից մինչեւ հիմա Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել մոտավորապես 179 հազար միգրանտ ու փախստական: Մի քանի հարյուր մարդ էլ զոհվել է կամ անհետ կորել՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ: Այս մասին ապրիլի 19-ին Ժնեւում ճեպազրույցում հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության (ՄՄԿ) ներկայացուցիչ Ջոել Միլմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ՄՄԿ գնահատականով, 2016-ին 178 882 միգրանտ ու փախստական է ծովով ժամանել Եվրոպա՝ Իտալիա, Հունաստան, Կիպրոս ու Իսպանիա: Հաստատվել է 737 մարդու մահը»,- նշել է նա:
Միլմանի տվյալներով նրանցից Հունաստան է ժամանել 153 625 մարդ, Իտալիա՝ 24 581, Իսպանիա՝ մոտավորապես 648, Կիպրոս՝ 28 մարդ:





























